Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Ճարտարագիտություն (Ճարտարագիտություն-Շինարարություն) ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի՝ 2019 թ. սեպտեմբերի 12-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

23.09.2019

Ճարտարագիտություն (Ճարտարագիտություն-Շինարարություն) ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների: Ճարտարագիտության (Ճարտարագիտություն-Շինարարություն) ոլորտի փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

Փորձագետի աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.

• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների և գնման մեթոդի, ինչպես նաև ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջվող տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության և գնի դիտարկում:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքների նկարագրերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտրության մեթոդի դիտարկում:
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում, ներառյալ.
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում փուլային հաշվետվությունների հետ ներկայացված արդյունքների դիտարկում, ըստ անհրաժեշտության:
- Նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այցերի իրականացում:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական-փորձագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Ճարտարագիտություն (Ճարտարագիտություն-Շինարարություն) ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն Ճարտարագիտության (Ճարտարագիտություն-Շինարարություն) ոլորտում
- Անգլերենի իմացություն
Ընդհանուր փորձը (առավելագույնը 30 միավոր)
- ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն
- ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում (առավելագույնը 40 միավոր)
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am, cfep@arminco.com
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

18.12.2020 Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների... 15.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ ավագ դպրոցներում Դեկտեմբերի 14- ին և 15-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում և Գյումրի քաղաքի վարժարանում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի... 08.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։ Նշենք, որ նախակրթարանները...