Հայտարարություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ

27.06.2019

Ընտրված խորհրդատուն կղեկավարի <<Հայոց լեզու և գրականություն>> աշխատանքային խմբի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Ներգրավել հանրակրթական պետական չափորոշչի վերանայմանը, որը կընդգրկի հետևյալ գործողությունները՝
• Ուսումնասիրել ներկայումս գործող հանրակրթական պետական չափորոշիչը, ազգային կրթակարգը, ներառական կրթության չափորոշիչները, այլ փաստաթղթեր,
• Պարզաբանել հանրակրթության առջև ծառացած հիմնախնդիրները կապված չափորոշիչների և առարկայական ծրագրերի հետ,
• Ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը` ներառելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
3. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին,
4. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը,
5. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները,
6. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին,
7. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթերը,
8. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը,
9. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին,
10. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար,
11. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը
12. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը,
13. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները,
14. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին,
15. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում,
16. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հուլիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- լավ ղեկավարի և կազմակերպչի հմտություններ
- գերազանց հաղորդակցելու, ներկայացնելու և բանակցելու հմտություններ
• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- Կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հուլիսի 4, 2019թ., ժամը 17:00-ն: Խնդրում ենք նամակի մեջ նշել պաշտոնը: Այն թեկնածուները, որոնք դիմել են 2019թ. ապրիլի 19-ին հայտարարված <<Լեզուներ>> աշխատանքային խմբի ղեկավարի պաշտոնի համար, կարող են կրկնակի չդիմել, նրանց հայտերը կդիտարկվեն նաև սույն մրցույթի շրջանակներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

10.02.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Փետրվարի 7-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային... 07.02.2020 Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական... 07.02.2020 ՀՊՄՀ-ում բացվել է ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) փետրվարի 6-ին բացվել է ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները՝ համալրված համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը...