Հայտարարություններ

Ավագ դպրոցների լաբորատոր սարքավորումների գնման մրցույթ

27.06.2019

Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ վարկ No. 8342-AM
ՄԶԸ փոխառություն No.5387-AM

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄՄԳ-1/2019

Խմբաքանակ #1- ՄՄԳ-1/2019 (Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #2- ՄՄԳ-1/2019 (Քիմիայի լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #3- ՄՄԳ-1/2019 (Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #4- ՄՄԳ-1/2019 (Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ):

1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից և Միջազգային Զարգացման Ընկերակցությունից ստացել է վարկ/փոխառություն, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է ՄՄԳ-1/2019 «Սարքավորումներ ավագ դպրոցների լաբորատորիաների համար» պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։

2. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն հանդիսանում է ծրագիրն իրականացնող հաստատություն և հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել ավագ դպրոցների լաբորատոր սարքավորումների գնման համար:

Խմբաքանակ #1 - Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ
Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 87 լրակազմ

Խմբաքանակ #2 - Քիմիայի լաբորատոր սարքավորումներ Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Քիմիայի լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 84 լրակազմ

Խմբաքանակ #3 - Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ
Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 84 լրակազմ

Խմբաքանակ #4 - Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ
Յուրաքանչյուր ավագ դպրոցին տրվող քանակը Ընդհանուր քանակը
1 Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ 1 լրակազմ 48 լրակազմ

Հայտողները կարող են հայտ ներկայացնել մեկ, երկու, երեք կամ բոլոր չորս խմբաքանակների համար: Հայտերը գնահատվելու են ըստ առանձին խմբաքանակի: Զեղչերը, առկայության դեպքում, պետք է առաջարկվեն յուրաքանչյուր խմբաքանակի համար առանձին և հաշվի կառնվեն հայտերի գնահատման ընթացքում: Համադրված խմբաքանակների համար ներկայացված զեղչերը հայտերի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն:

Հիմնական որակավորման չափանիշները.

ա) Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2014թ. հունվարի 1-ից:

բ) Մասնակիցը պետք է հաջողությամբ իրականացրած լինի առնվազն երկու պայմանագիր ներկայացված յուրաքանչյուր խմբաքանակի համար, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում մատակարարած լինի լաբորատոր սարքավորումներ` ոչ պակաս արժեքով քան տվյալ խմբաքանակի համար ներկայացված հայտի արժեքն է՝ մեկնարկած 2014թ. հունվարի 1-ից և ավարտած մինչև առաջարկների ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակաշրջանը:

գ) Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:

դ) Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2016թ., 2017թ., 2018թ.:

3. Մասնակիցները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի խմբաքանակների համար, ինչպես սահմանված է Մրցութային փաթեթում: Մասնակիցները, ովքեր ցանկանում են առաջարկել զեղչեր, եթե նրանք պարգեւատրվեն ավելի քան մեկ պայմանագիր, կարող են դա անել, եթե այդ զեղչերը նախապես ներառված են Մրցութային հայտի նամակում /Letter of Bid/:

4. Մրցույթը անց է կացվելու Միջազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային Բանկի ուղեցույցում` “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ապրանքների, աշխատանքներիև ոչ խորհրդատվական ծառայությունների գնում ԶՎՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում” Հունվար, 2011 վերանայված 2014 (“Գնումների ուղեցույցներ”): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

5. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ մրցութային փաստաթղթերի վերաբերյալ դիմելով Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (ԿԾԿ ԾԻԳ ՊՀ), պարոն Գրիշա Հովհաննիսյանին, info@cfep.am ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ներքոնշյալ հասցեով`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Տնօրեն՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան
Հեռ. +374 10 575690,
Էլ. հասցե՝ info@cfep.am:

6. Մրցութային փաստաթղթերի ամբողջ փաթեթը /միայն էլեկտրոնային տարբերակով, Անգլերեն լեզվով/ շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար՝ info@cfep.am էլ. հասցեով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա /մրցութային փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ հայտատուներին, ֆայլերի էլեկտրոնային փոխանցման համակարգի միջոցով/ կամ ներբեռնել www.cfep.am կայքից:

7. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան 2019 թ. օգոստոսի 8-ը ժամը 16.00-ն: Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Ուշացած հայտերը կմերժվեն: Հայտերը հրապարակավ կբացվեն հայտատուների նշանակված ներկայացուցիչների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր նախընտրում են ներկա գտնվել ստորև բերված հասցեում 2019 թ. օգոստոսի 8-ին ժամը 16.00-ն:

8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի Բանկային Երաշխիքով՝
Խմբաքանակ #1 - 9000 ԱՄՆ դոլար գումար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով,
Խմբաքանակ #2 - 6000 ԱՄՆ դոլար գումար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով,
Խմբաքանակ #3 - 10000 ԱՄՆ դոլար գումար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով,
Խմբաքանակ #4 - 1000 ԱՄՆ դոլար գումար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով:

Հայտողը յուրաքանչյուր խմբաքանակի համար պետք է ներկայացնի առանձին բանկային երաշխիք` ըստ վերևում նշված գումարների:

9. Վերևում հիշատակված հասցեն է`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (2-րդ հարկ, դահլիճ)
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ. 73,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690(27)
Վեբկայք` www.cfep.am
Էլ. հասցե` info@cfep.am
Հասցեատեր՝ Վարդան Պողոսյան /գնումների մասնագետ/
տարընթերցման դեպքում հիմք ընդունել անգլերեն տարբերակը
 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...