Հայտարարություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Օտար լեզուներ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ

24.06.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Օտար լեզուներ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն <<Օտար լեզուներ>> աշխատանքային խմբում: Խմբում ընդգրկվելու համար հայտարարվում է 8 խորհրդատուների մրցույթ` մշակելու <<Օտար լեզուներ>> ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը հետևյալ ուղղություններով`
1. անգլերեն լեզու տարրական և միջին (5-6) դասարանների համար,
2. անգլերեն լեզու միջին (7-9) դասարանների և ավագ դպրոցի համար,
3. ռուսերեն լեզու տարրական և միջին (5-6) դասարանների համար,
4. ռուսերեն լեզու միջին (7-9) դասարանների և ավագ դպրոցի համար,
5. ֆրանսերեն լեզու տարրական և միջին (5-6) դասարանների համար,
6. ֆրանսերեն լեզու միջին (7-9) դասարանների և ավագ դպրոցի համար,
7. գերմաներեն լեզու տարրական և միջին (5-6) դասարանների համար ,
8. գերմաներեն լեզու միջին (7-9) դասարանների և ավագ դպրոցի համար,
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
3. Մասնակցել սեմինարների և հանդիպումների՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
4. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին, վերլուծել հանրային քննարկումների արդյունքները:
5. Պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
6. Մշակել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլները` համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալուց հետո:
7. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձնական դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
8. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
9. Կազմակերպել հանդիպումներ փորձնական դպրոցների ուսուցիչների հետ:
10. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
11. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հուլիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
- դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:
- Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հուլիսի 8, 2019թ., ժամը 17:00-ն: Խնդրում ենք նամակի մեջ նշել, որ խորհրդատվական ուղղությանն եք դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...