Հայտարարություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ն Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի Բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ) մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության համար

29.08.2018

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ 1 անհատ խորհրդատուի ընտրության համար՝ 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ) մշակման նպատակով: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր Ժամանակահատվածում:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները.
• Ծանոթանալ ընտրված դպրոցների վերանորոգման հետ առնչվող բոլոր փաստաթղթերի հետ,
• 4 ավագ դպրոցների տեղանքի Բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների մշակում՝ Բնապահպանական և սոցիալական շրջանակային փաստաթղթի հիման վրա,
• Այցերի իրականացում ընտրված 4 ավագ դպրոցներ, հիմնանորոգվող դպրոցի շենքերում և շրջակայքում կենսաֆիզիկական միջավայրի ուսումնասիրում,
• Հնարավոր սոցիալական և բնապահպանական խնդիրների վերհանում,
• Մասնակցություն ԲՍԿՊ-ների վերաբերյալ շահառուների հետ քննարկումներին,
• Աջակցություն ԿԾԿ գնումների աշխատակազմին՝ մշակված ԲՍԿՊ-ները մրցութային փաթեթներում ներառելու ուղղությամբ,
• ԲՍԿՊ-ների իրականացման ամսական ստուգում՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքում:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների գծով
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Նվազագույնը 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Աշխատանքային փորձ բնապահպանական խնդիրների գնահատման ոլորտում (նախկինում ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքային ծրագրերում կդիտվի որպես առավելություն)

Անհատ խորհրդատուն կգնահատվի հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Նամակ-դիմում(կցվում է), որտեղ պետք է նշել մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2018 թվականի սեպտեմբերի 12-ի, ժամը 17:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով:

 

Նորություններ

13.09.2018 Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հայաստանյան փորձը՝ հաջողված օրինակ միջազգային հարթակներում Սեպտեմբերի 12-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը հյուրընկալել էր ԿԾԿ ԾԻԳ-ի պատվիրակությանը` տեսախորհրդակցության մասնակցության նպատակով: Ուզբեկստանի գործընկերների հետ իրականացվող տեսախորհրդակցության նպատակը օրինակելի փորձի փոխանակումն էր և Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) գործունեության ներկայացումն իբրև բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման հաջողված օրինակ: Ուզբեկստանում գործում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող <<Բարձրագույն կրթության... 10.09.2018 ՀՀ ԿԳ նախարարի այցը Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: ՀՀ ԿԳՆ նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարը շրջայացի ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի... 30.08.2018 ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արարատ քաղաքի հիմնանորոգված թիվ 3 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Արարատի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը,...