Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի իրավաբանի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

07.07.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանի

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Աշխատանքի նկարագրություն`
1. Տրամադրել խորհրդատվություն տնօրենին և աշխատակիցներին իրավական հարցերում,
2. Պատրաստել անհրաժեշտ օրենսդրական փաստաթղթեր (կանոնադրությունների նախագծեր, կարգեր, հրամաններ, հաշվետվություններ, նամակներ, նախագծել օրենքներում և կառավարության որոշումներում փոփոխություններ
3. Իրազեկ լինել և հետևել ՀՀ օրենքների փոփոխություններին
4. Օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում գնահատել և խորհուրդ տալ, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը գործատուի գործունեության վրա
5. Վերլուծել ՀՀ օրենսդրական ակտերը և պատրաստել հաշվետվություններ իրավական փաստաթղթերի համապատասխան
6. Պատրաստել բոլոր պայմանագրերը (ներառյալ աշխատանքային պայմանագրերը)` կապված գործատուի գործունեության հետ և ապահովել դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
7. Շարունակական ուսումնասիրել տեղական և միջազգային օրենսդրության մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ կապված ծրագրի և գործատուի գործունեության հետ
8. Ներկայացնել գործատուի բոլոր ատյանների դատարաններում
9. Բանակցություններ վարել գործատուի անունից և ներկայացնել վերջինիս
10. Պատրաստել պայմանագրեր ծրագրի իրականացման նպատակով
11. Տրամադրել խորհրդատվություն իրավական հարցերի շուրջ և մրցութային գործընթացի ընթացքում այլ կողմերի հետ ծագած վեճերի լուծման հետ կապված որոշումներ կայացնել
12. Մասնակցել մրցութային փաստաթղթերի պատրաստման գործընթացին, մասնավորապես կազմել պայմանագրի ընդհանուր և հատուկ պայմանները
13. Աջակցել ընտրության հաշվետվությունների, արձանագրությունների և այլ իրավական փաստաթղթերի պատրաստմանը` համաձայն ընտրության ընթացակարգերին, ՀՀ կառավարության 1356-Ն որոշման
14. Պատրաստել արձանագրություններ և այլ փաստաթղթեր աշխատակազմի ընտրության ընթացակարգերի հետ կապված` համաձայն աշխատակազմի ընտրության հաստատված կարգի


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. Իրավաբանի բարձրագույն կրթություն,
2. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը` համապատասխան ոլորտում, իսկ 2-ը՝ կառավարման ոլորտում
3. Համաշխարհային բանկի իրավական փաստաթղթերի, միջազգային և Հայաստանի Հանրապետության օրենսդրության լավ իմացություն,
4. Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը ցանկալի է,
5. Հայերենի և անգլերենի` գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,
6. Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office, Ինտերնետով աշխատելու կարողություն,
7. Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն, մանրակրկիտ աշխատանքի հմտություններ։
8. Բանակցություններ վարելու ունակություն:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017 թ. օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2017 թվականի օգոստոսի 6-ը:
Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ` 575690(29) հեռախոսահամարով:

 

Նորություններ

19.09.2017 ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոյի ղեկավարած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում` այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը: Նախարարի խոսքով` արդեն պատրաստ է Կրթության... 14.09.2017 Հեռավար մագիստրոսական կրթության մեկնարկը Հայաստանում Սեպտեմբերի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի ամփոփիչ սեմինարը, որն իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների  մրցակցային  հիմնադրամի «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում: Սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձան առաջին... 13.09.2017 Ռենտգենյան դիֆրակտոմետր` ՆՄՀ դրամաշնորհով     Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) ընթացքում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագիրը: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը միտված է համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա...